Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսը ժամանել է Կուբա` ռադիոթերապիայի վերջին կուրսն անցնելու համար:

Կուբայի լրատվամիջոցների փոխանցմամբ, բոլիվարյան հեղափոխության առաջնորդին դիմավորել է Կուբայի պետխորհրդի եւ նախարարների խորհրդի ղեկավար Ռաուլ Կաստրոն:

Այսօր` մայիսի 1-ի առավոտյան Կուբայի մայրաքաղաք Հավանայում մայիսմեկյան տոնական ցույց տեղի կունենա, որին կմասնակցի երկրի ղեկավարությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: Չի հաղորդվում, թե արդյոք Չավեսը կմասնակցի՞ այդ միջոցառումներին, թե` ոչ:

Վենեսուելայի նախագահը ռադիոթերապիայի կուրսն սկսել է անցնել մարտի 24-ից: Այս ընթացքում նա Կուբայում արդեն բուժման 4 կուրս է անցել: Փետրվարի վերջին Կուբայում հեռացրել են Ուգո Չավեսի ուռուցքային գոյացությունը, որը բժիշկները հայտնաբերել էին հենց այն մասում, որտեղից 2011-ի ամռանը չարորակ ուռուցք էին հեռացրել: