ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը անհանգստություն է հայտնել` կապված նրա հետ, թե ինչպես են Ուկրաինայում վերաբերվում նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հետ:
«ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի եւ բանտում գտնվող նրա կառավարության այլ անդամների նկատմամբ վերաբերմունքով»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ չեղյալ են համարել իրենց այցելությունն Ուկրաինա, որը կապված է Տիմոշենկոյի նկատմամբ կոշտ վերաբերմունքի հետ: Այսպես, Ուկրաինա այցից հրաժարվել են Գերմանիայի եւ Չեխիայի նախագահներն, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի ղեկավարները:




























