Հայաստանի դեսպանության հովանավորությամբ եւ Կանադահայոց Թեմի Առաջնորդարանի կազմակերպությամբ Մոնրեալի հրչակավոր Քլոդ Շամփայն դահլիճում ապրիլի 28-ին մեկնարկել են Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները Կանադայում: NEWS.am-ին Արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ այդ կապակցությամբ համերգային ծրագրով Երեւանից Կանադա են ժամանել երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանները: Միջոցառման պատվավոր հյուր՝ ԱՄՆ-ում եւ Կանադայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց Շուշիի ազատագրման շրջադարձային նշանակությունն Արցախի ազատամարտի համար: ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, վերհիշելով Շուշիում օտարազգիների հաստատման փաստը եւ գրեթե երկու դար հետո բերդաքաղաքի ազատագրման հերոսամարտը, կոչ է արել մշտապես միասնական գործել՝ ի փառս հայրենիքի եւ հայ ժողովրդի: Կանադահայոց թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Քալստանյանը կոչ է արել բոլորին տեր կանգնել ձեռքբերումներին եւ հաղթանակներին: Երկու համերգները Մոնրեալում ապրիլի 28-ին եւ 29-ին անցել են լեփ-լեցուն դահլիճներում՝ բուռն խանդավարությամբ: Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված հանդիսությունները շարունակվելու են Տորոնտոյում եւ Վանքուվըրում:

Փաշինյանի «հայտնագործությունը»՝ ով տուն ունի, հարստացել է և «միլիոնատեր» դարձել I ԼՈՒՐԵՐ I 12:00

Ինչու զինվորին բռնաբարելու և 3 վկայի մահվան մեջ կասկածվողը բանտում չէ. ծնողները զայրացած են I 09:30

Արտակ Բեգլարյանը Բաքվում գտնվող հայ գերիներին ուղղված հազարավոր նամակներ է հանձնում կառավարությանը

Զախարովան հեգնանքով է արձագանքել Փաշինյանին I ԼՈՒՐԵՐ I 20:00

Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու մեղադրանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Վրաստանում I ԼՈՒՐԵՐ I 18:00
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

Ընթանում է կառավարության հերթական նիստը

Պատրաստակամ եմ երկարաժամկետ և հավակնոտ համագործակցության նոր օրակարգ ձևավորել. Փաշինյանը՝ Կիպրոսի նախագահին

Մեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր. Սուրենյան (վիդեո)

Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է

Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը վերաճել է ռազմավարական գործընկերության․ Փաշինյանի ուղերձը

Քննարկվել են գերբանականության զարգացման հնարավորությունները, մարտահրավերները և այդ ոլորտում Հայաստանի ներուժը

















