Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երիտասարդ տարիքում թատրոնում է աշխատել, բեմադրել ներկայացում եւ խաղացել գլխավոր դերում։

Թուրքական Milat թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1977-ին, երբ հանդիսացել է «Ազգային փրկություն» կուսակցության երիտթեւի ղեկավար, բեմադրել է ներկայացում եւ խաղացել որպես գլխավոր դերակատար։

Թուրքական Vatan-ը եւս անդրադարձել է այս թեմային՝ նշելով, որ Ստամբուլի Բայրամփաշայի քաղաքապետ Աթիլլա Այդըները հաստատել է, որ ժամանակին Էրդողանը խաղացել է թատրոնում։ Նա նշել է, որ 1975-ին Էրդողանի հետ թատրոն են ստեղծել եւ հյուրախաղերով հանդես եկել Ռիզեում, Տրապիզոնում, Անկարայում եւ Թուրքիայի այլ քաղաքներում։