FHM ամսագիրը կազմել է աշխարհի ամենասեքսուալ կանանց թոփ-100-ը` ըստ 2012 թվականի առաջին կեսի. ցուցակը կազմվել է ընթերցողների նախասիրություններից ելնելով:

Ամենասեքսուալ աղջիկ է ճանաչվել բրիտանացի երգչուհի եւ դերասանուհի Տուլիսա Կոնտոստավլոսը, ում անունը 2011 թվականի ցուցակում ընդհանրապես չկար, իսկ 2010 թվականին նա զբաղեցրել էր միայն 15-րդ տեղը: Երկրորդ տեղում է հայտնվել երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Շերիլ Քոուլը, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է երգչուհի Ռիհաննան, գրում է  FHM-ը:

Առաջին «թեժ» տասնյակում են հայտնվել նաեւ անգլիացի մոդել Ռոզի Ջոնսը, իռլանդացի մոդել Ջորջիա Սալփան, ով հայտնի է լողազգեստներով լուսանկարների իր շարքերով, երգչուհի Քեթի Փերին, «Տրանսֆորմերների» աստղ Մեգան Ֆոքսը, անգլիացի դերասանուհի եւ ֆոտոմոդել Քիլի Հեյզելը, ամերիկյան դերասանուհի Միլա Քունիսը, ինչպես նաեւ բրիտանուհի Էմիլի Աթաքը: 

Հետաքրքիր է, որ վարկանիշում ընդգրկվել է նաեւ բրիտանական արքայազն Ուիլյամի կինը` Քեյթ Միդլթոնը, որին ամսագրի ընթերցողները դասել են 32-րդ տեղում: Իր հանրահայտ քրոջն առաջ է անցել  Պիպա Միդլթոնը, որը բացել է ցուցակի երկրորդ տասնյակը: 

Բացի դրանից, ընթերցողները նշել են նշանավոր դերասանուհիներ` Սքարլեթ Յոհանսոնին (30-րդ տեղ), Անջելինա Ջոլին հայտնվել է անմիջապես նրանից հետո, Օլիվիա Ուայլդը հայտնվել է 53-րդ տեղում, «Հարի Փոթերի» աստղ Էմմա Ուոթսոնը` 64-րդ, Ջենիֆեր Էնիսթոնը` 79-րդ, իսկ թոփ-100-ը եզրափակում է մոդել Ֆրանցիսկա Քլեյնը: