Կարեն Շահնազարովն արժանացել է «Կինոտավր» 23-րդ Բաց կինոփառատոնի պատվավոր մրցանակին «Ռուսաստանյան կինեմատոգրաֆում ավանդի համար ռեժիսորին, ով թույլ չի տալիս մոռանալ, որ կինոն մեծ պատրանք է» ձեւակերպմամբ:
«Մոսֆիլմի» ղեկավարը կստանա դա փառատոնի բացմանը: Այդ մասին, այսօր` մայիսի 3-ին, Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կինոփառատոնի նախագահ Ալեքսանդր Ռոդնյանսկին:
Սոչիում հունիսի 3-ից 10-ը կայանալիք կինոցուցադրության ժամանակ կայանալու է Շահնազարովի լավագույն ֆիլմերի հետահայաց ցուցադրումը:
Իսկ հիմնական մրցույթում ցուցադրվելու է 14 ռուսական ֆիլմ: Դրանց թվում են Ավդոտյա Սմիրնովայի «Կոկոկո»-ն, Պավել Կոստոմարովի «Ես քեզ չեմ սիրում», Բորիս Խլեբնիկովի «Մինչ գիշերը մեզ կբաժանի» եւ այլ ֆիլմեր:




























