Vanity Fair ամսագիրը հատվածներ է հրապարակել ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի նախկին ընկերուհու օրագրից:
Ավստրալուհի Ժենեւյեւա Կուկի հետ Օբաման հանդիպել է անցած դարի 80-ականներին:
Նրանք ծանոթացել են 1983թ. Նյու Յորքում ծննդյան տոներին: Ապագա նախագահն այն ժամանակ եղել է Կոլումբիայի համալսարանի 22-ամյա շրջանավարտ: Երիտասարդները բաժանվել են 1985թ.:
Ժենեւյեւան իր օրագրում Բարաքին «զարմանալի մարդ» է անվանել: Ճիշտ է, նաեւ գրել է, թե «նրա զգացմունքայնությունը կարող է խաբուսիկ լինել»: Նրանց հարաբերությունները դադարել են «որոշակի սառնության» պատճառով:
Բարաք Օբաման 1992թ. ամուսնացել Միշել Լա Վոն Ռոբինսոնի հետ, ով այժմ ԱՄՆ առաջին տիկինն է:




























