Ռուսական իշխանությունները ժամանակին փորձել են փրկել Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, որին արդյունքում դատել են Ռուսաստանի հետ գազային պայմանագիր կնքելիս «լիազորությունները գերազանցելու» համար, սակայն փորձը արդյունք չի տվել, ասում է Կրեմլի բարձրաստիճան աղբյուրը:

Հարցին, թե արդյոք Մոսկվան փորձե՞լ է ազդել Կիեւի վրա, պաշտոնյան պատասխանել է. «Անկե՞ղծ: Փորձել է, ուկրաինական անկախ դատական համակարգի շրջանակում: Ասում էին, որ նրա նկատմամբ անօրինական գործողություններ են կիրառվում»:

Այնուամենայնիվ, 2011թ. հոկտեմբերի 11-ին Կիեւի դատարանը Տիմոշենկոյին դատապարտեց 7 տարվա ազատազրկման`«Գազպրոմի» հետ 2009թ. գազային պայմանագիր կնքելիս լիազորությունները գերազանցելու» համար:

Կրեմլում վստահ են, որ դա խաբեություն է. «Նա ուներ Յուշչենկոյի տված բոլոր արտոնությունները, եւ Յուշչենկոն Մեդվեդեւին ասում էր, որ վարչապետն ունի պայմանագրեր ստորագրելու բոլոր իրավասությունները: Արդյունքում ստացվում է, որ մենք եւս չլիազորված պայմանագրեր ենք ստորագրել, իսկ դա ճիշտ չէ»,- աղբյուրի խոսքերը փոխանցում է NEWSru.com-ը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի ղեկավարությանը, ապա Դմիտրի Մեդվեդեւը հրապարակավ Տիմոշենկոյի դատն անվանել է Ուկրաինայի ներքին գործ: Իսկ ահա վարչապետ Վլադիմիր Պուտինը ավելի կտրուկ է եղել. նա հայտարարել է, որ չի հասկանում, թե Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ինչու են մեղավոր ճանաչել:

«Յոթ տարի. այսպիսի թիվ. թիվն ինքնին լավ թիվ է: Իհարկե, չեմ հասկանում, նրան ինչու են յոթ տարի տվել», -ասել է Պուտինը:

Հիշեցնենք, վերջին երկու շաբաթում Տիմոշենկոյի գործի շուրջ կրկին սրվել է: Նախկին վարչապետը հացադուլ էր հայտարարել` ասելով, որ բանտում իր նկատմամբ բռնություն է կիրառվել: Հրապարակվել էին նրա մարմնի հեմատոմաները ցուցադրող լուսանկարներ: