Նիկոլա Սարկոզին կրճատել է Ֆրանսուա Օլանդի հետ տարբերությունը Ֆրանսիայում նախագահական ընտրություններից երկու օր առաջ։ Այդ մասին են վկայում հասարակական հարցման արդյունքները։
Ըստ Harris Interactive-ի հարցման տվյալների, որն անցկացվել էր մայիսի 2-ին կայացած հեռուստաբանավեճից հետո, Օլանդի օգտին պատրաստ է քվեարկել ֆրանսիացիների 53%-ը, Սարկոզիի օգտին՝ 47%-ը։ Ապրիլի վերջի համեմատությամբ՝ Սարկոզիի վարկանիշը բարձրացել է 2 տոկոսով։
Ընդ որում հարցվողների 31%-ը հայտարարել էին, որ հեռուստաբանավեճի ժամանակ ամենահամոզիչը եղել է Օլանդը։ Harris Interactive-ի հարցումների 29%-ը հեռուստաբանավեճի հաղթող է ճանաչել Սարկոզիին, հայտնում է Lenta.ru-ն։
Նման արդյունքներ են ցույց տվել նաեւ CSA ընկերության հարցումները. 53% օլանդի օգտին, 47%՝ Սարկոզիի։ Հեռուստաբանավեճի հաղթող հարցվողներն Օլանդին են ճանաչել՝ 44%։ Սարկոզիին է նախընտրել 38% -ը։
OpinionWay-ի անցկացրած հասարակական կարծիքի հարցումը ցույց է տալիս, որ Օլանդը կարող է հուսալ ընտրողների ձայների 52,3%-ը, իսկ Սարկոզին՝ 47,5%-ը։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ կհանդիպեն սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը եւ պետության գործող ղեկավար Նիկոլա Սարկոզին, տեղի կունենա մայիսի 6-ին Ֆրանսիայում։ Առաջին փուլում Օլանդը հավաքել էր 28,63% ձայն, իսկ Սարկոզին՝ 27,18%-ը։
Սարկոզին շարունակում է զիջել Օլանդին, թեեւ կրճատել է տարբերությունը
Հասանելի է
русскийՏեղադրություն




























