Ֆրանսիայում նախագահի նախկին թեկնածու , ցենտրիստական հայացքներ ունեցող Ֆրանսուա Բայրուն ընտրությունների երկրորդ փուլում կպաշտպանի սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդին: Նա մեղադրել է գործող նախագահ Նիկոլա Սարկոզիին այն բանում, որ նա ուլրտրաաջերին հարիր քաղաքականություն է վարել:
Նախագահական ընտրությունների առաջին փուլում Բայրում ստացել էր ձայների ավելի քան 9 տոկոսը, ուստի նրա տեսակետը կարող է ազդել քվեարկության արդյունքների վրա, հաղորդում է «Ազատությունը»:
Հիշեցնենք, որ առաջին փուլում 3-րդ տեղը գրաված ուլտրաաջերի առաջնորդ Մարին Լե Պենը ավելի վաղ հրաժարվել էր պաշտպանել երկրորդ փուլ անցած թեկնածուներից որեւէ մեկին եւ իր կողմնակիցներին ազատ ընտրելու հնարավորություն էր տվել:
Վերջին հարցումների համաձայն, Օլանդը մի քանի տոկոսով գերազանցում է Սարկոզիին, սակայն գործող նախագահը վերջին օրերին կրճատել է այդ տարբերությունը:




























