Չինացի կույր այլախոհ Չեն Գուանչենը, ով այժմ գտնվում է պեկինյան հիվանդանոցում, զանգահարել է  ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ: Նա  խնդրել է օգնել իրեն եւ իր ընտանիքին` լքել Չինաստանը:

Գուանչենն ասել է, որ վախենում է  ընտանիքի անվտանգության համար եւ  կցանկանար հանդիպել պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, ով այժմ գտնվում է Չինաստանում, հաղորդում է «Էխո Մոսկվին»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Գուանչենն արդեն հայտարարել էր ԱՄՆ-ի պետքարտուղարին գրկելու իր ցանկության մասին: 

Ակտիվիստը, որն ապրիլի 27-ից թաքնվում էր ամերիկյան դեսպանատան տարածքում, լքել է  դիվանագիտական առաքելությունը` ստանալով անվտանգության երաշխիքներ, եւ ուղեւորվել է հիվանդանոց բուժվելու: Այն շրջափակված է չինական ոստիկանության կողմից, ոչ ոքի ներս չեն թողնում: