Ջորջ Քլունին կողմնորոշվել է, թե որտեղ է անցկացվելու Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբամային աջակցող ընթրիքը. այն տեղի կունենա դերասանի Քալիֆորնիայում գտնվող նոր առանձնատանը:
Միջոցառումը նշանակված է մայիսի 10-ին, այն հավակնում է դառնալ տարվա գլխավոր իրադարձություններից մեկը: 40 հազար դոլարանոց բոլոր 150 տոմսերը գնվել են հաշված ժամերի ընթացքում, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: Ջորջ Քլունիի եւ Բարաք Օբամայի կողքի տեղերի տոմսերը խաղարկվում են վիճակախաղում:
Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր, որ երեկույթի վայրը դեռ պարզ չէ, քանի որ 35 միլիոն դոլարով գնված Քլունիի նոր առանձնատանը չեն ավարտվել տեղափոխման աշխատանքները:
Ենթադրվում է, որ ընթրիքը դեմոկրատների գանձարանը կհամալրի մինչեւ 12 մլն դոլարով:




























