Ռուսաստանի նախագահի երդմնակալության արարողության համար բազմաթիվ հյուրեր են ժամանում Մոսկվա: Վնուկովո-3 VIP-օդանավակայանը պատրաստվում է ընդունել 30 չարտերային չվերթ:

Ինչպես Lifenews-ին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մասնակցելու են բազում բարձրաստիճան անձինք, սակայն նրանց ժամանումը չի թմբկահարվում: Երդմնակալության համար ժամանելու են Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրոյդերը:

Ծրագրվում էր, որ կժամանի նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, սակայն նա, հավանաբար, չի գա:

Վնուկովո-3 օդանավակայանը պատրաստվում է նաեւ ընդունել Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ, կինոդերասան Առնոլդ Շվարցենեգերին:

Նշենք, որ ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, թե երդմնակալության արարողությանը կոնկրետ այլ պետությունների ղեկավարների հրավերք չի նախատեսվում: