Յուլյա Տիմոշենկոն շնորհակալություն է հայտնել համաշխարհային առաջնորդներին եւ միջազգային կազմակերպություններին Վիկտոր Յանուկովիչի իշխանության դեմ բողոքին աջակցելու համար: Այդ մասին հայտարարել է նրա դուստրը` Եվգենյա Տիմոշենկոն` ZDF հեռուստաալիքի Maybrit Illner թոք-շոուի ժամանակ:
«Մայրս երախտապարտ է Գերմանիայի կառավարությանը, կանցլեր Անգելա Մերկելին, արտգործնախարար Գվիդո Վեսթերվելլեին, եւ Եվրոխորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Էլմար Բրոկին` ընդդիմադիր ուժերին աջակցելու համար, նաեւ շնորհակալություն է հայտնում բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, Եվրախորհրդարանին, Եվրոպայի Խորհրդին»,- ասել է Եվգենյան, հաղորդում է Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցության մամուլի ծառայությունը:
Եվգենյան հայտարարել է,թե երկու շաբաթից ավելի հացադուլ անող մոր առողջական վիճակը վատացել է: «Այժմ նա գրեթե չի կարողանում շարժվել, ամբողջ ժամանակ պառկած է եւ շատ թույլ է: Բայց հոգեբանորեն շատ պինդ է»,- ասել է Ուկրաինայի նախկին վարչապետի դուստրը, գրում է «Ռոսբալթը»:
Նշենք, որ մի շարք բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաներ արդեն հայտարարել են, որ չճեն մասնակցելու Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը` ի նշան բողոքի: Եվրոպական 10 նախագահներ էր բոյկոտել են Յալթայի գագաթնաժողովը:




























