ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանի անունն այնքան հիմնավոր է ասոցացվում սեքսուալ սկանդալների հետ, որ նոր հայցը դժվար թե ինչ-որ բան ավելացնի: Այդուհանդերձ, նոր սկանդալը լիովին հնարավոր է: Նրան կարող են մեղադրել Վաշինգթոնում մարմնավաճառուհու խմբակային բռնաբարության մեջ, գրում է բրիտանական Telegraph-ը:
Պարբերականի տվյալներով, նման մեղադրանքներ կարող են ներկայացվել եւս երեք տղամարդկանց, ում անունները չի հաղորդվում: Այլ մանրամասներ չեն նշվում, գրում է «ՌԱՊՍԻ»-ն:
Նշենք, որ մայիսի 1-ին Նյու Յորքի դատարանը քննարկման է ընդունել Sofitel հյուրանոցի սպասուհի Նաֆիսատու Դիալլոյի հայցն ընդդեմ Դոմինիկ Սթրոս-Կանի, ում Դիալոն նախկինում մեղադրել է սեռական բնույթի բռնի գործողությունների մեջ:
Սթրոս-Կանը ձերբակալվել էր Նյու Յորքում, 2011թ. մայիսի 14-ին: Նա հեռացել էր ԱՄԸ ղեկավարի պաշտոնից, իսկ օգոստոսի 23-ին քրգործը կարճել էին:
Դրանից հետո նոր սկանդալ էր ծագել Ֆրանսիայում, Սթրոս-Կանին մեղադրել էին կավատության մեջ:




























