Հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրը Էշթոն Քաթչերի հետ բաժանումից հետո որոշել է փոխել անունը: Նա երկար ժամանակ մնում էր միսիս Քաթչեր, բայց հիմա, երբ Էշթոնի հետ նրանց հարաբերությունները վերջնականապես խզվել են, Դեմի Մուրը որոշել է փոխել անունը: Նա եւ առաջ, դա վերաբերում է Twitter-ում նրա բլոգին, որտեղ դերասանուհու նիքը mrskutcher-ից (միսիս Քաթչեր) կդառնա justdemi (պարզապես Դեմի):

«Այնպես դժվար է անուն գտնել, որը կլիներ զվարճալի, խաղարկային եւ մատչելի: Այնպես որ ես առայժմ կլինեմ @justdemi»,-գրել է դերասանուհին ու հավելել. «Շնորհակալություն բոլորին իմ նոր անվան որոնումներում օգնելու համար», մեջբերում է «Պապարացին»:

Դեմի Մուրն իսկապես, իր բոլոր 4,9 մլն ընթերցողներին խնդրել է իր համար նոր նիք-անուն ընտրել: «Ժամանակը փոխվում է, փոխում եմ անունս Twitter-ում: Առաջարկներ կա՞ն: Հավաքում եմ տարբերակներ, շնորհակալություն: Շարունակեք նույն ոգով»,-գրել է նա: