2012 թ. առաջին եռամսյակում Հայաստանում իրականացվել է 4.8 մլն դրամի փայտամթերում, որը 259 %-ով (3.5 անգամ) գերազանցում է 2011 թ. առաջին եռամսյակի ցուցանիշը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Նշենք, որ 2011 թ. ընդհանուր առմամբ Հայաստանում իրականացվել է 95 մլն դրամի փայտամթերում, որը 26.7%-ով զիջում է 2010 թ. ցուցանիշին:
Հանրապետությունում մթերված փայտը հիմնականում օգտագործվում է որպես վառելանյութ, որոշ մասն օգտագործվում է մանրահատակի ու կահույքի արտադրություններում:




























