Մայիսի 4-ին ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Միթ Ռոմնին երկվորյակ թոռնիկներ է ունեցել, եւ 65-ամյա Ռոմնիի թոռների ու թոռնուհիների ընդհանուր քանակը 18 է դարձել:
Երկվորյակների հայրը քաղաքական գործչի ավագ որդին է: Տղաներին փոխնակ մայրն է ծննդաբերել: Երկվորյակների կենսաբանական ծնողներն են Թեգ Ռոմնին եւ նրա կին Ջենը, գրում է Lenta.ru-ն` հղում անելով Agence France-Presse-ին:
Ռոմնին եւ նրա ընտանիքի անդամները մորմոններ են: Ներկայիս նախընտրական քարոզարշավում Ռոմնին հանդես է գալիս հղիության ընդհատումների, նույնասեռական ամուսնությունների եւ բժշկության մեջ էմբրիոնների օգտագործման դեմ:
Հիշեցնենք, որ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին համարվում է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն:




























