Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի օդանավակայանը չի տուժել Իսրայելի հարվածներից։ Այս մասին հայտնել է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Ըստ աղբյուրի տվյալների՝ Իսլամական Հանրապետության իշխանությունները օդանավակայանի տարածքում որևէ արկի կամ հրթիռի հարված չեն արձանագրել։
Ավելի վաղ իրանական «Al Alam» հեռուստաալիքը հայտնել էր, թե Իսրայելի զինված ուժերը գրոհել են Շիրազի օդանավակայանը։





























