Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
«Շնորհավորում եմ պարոն Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ։ Վերահաստատված մանդատն արտացոլում է Հայաստանի ժողովրդի հարատև վստահությունն ու հավատը Ձեր առաջնորդության և տեսլականի նկատմամբ։
Ակնկալում եմ սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ Հնդկաստանի և Հայաստանի միջև ջերմ ու պատմական բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունն առավել խորացնելու նպատակով», – X սոցիալական հարթակում նշել է Մոդին:
Նշենք, որ ըստ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ–ի նախնական տվյալների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
· «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49, 825 տոկոս
· «Ուժեղ Հայաստան»՝ 23,281 տոկոս
· «Հայաստան» դաշինք՝ 9, 934 տոկոս
· «Բարգավաճ Հայաստան»՝ 3,996 տոկոս:





























