Դեկտեմբերի 11-ին, ժամը 02.50-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Հայաստանի փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում` «Տոյոտա Լենդ Կրուիզեր» մակնիշի 13 ԼԼ 303 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Պատահարի հետեւանքով մեքենայի վարորդ, 27-ամյա Ա. Հակոբյանը եւ ուղեւոր, 36-ամյա Վ. Սաքանյանը տեղում զոհվել են, իսկ մյուս ուղեւորը` ՌԴ Կորոլյով քաղաքի բնակիչ, 30-ամյա Ս. Սարգսյանը, տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:



























