Մայիսի 4-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Սվաճյան եւ Անդրանիկի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա Սուրեն Ա.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա գիշերը, ժամը 01.00-ի սահմաններում, Բաբաջանյան փողոցի թիվ 1/2 շենքի տանիքի դռան փականը կոտրելով՝ բարձրացել է տանիք, այնտեղից մուտք գործել խորդանոցներից մեկն ու գողացել կենցաղային իրեր:

Գողոնն առգրավված է, կատարվում է նախաքննություն: