Մայիսի 4-ին Տավուշի մարզի դատախազությունից ոստիկանության Տավուշի բաժնում նյութեր են ստացվել, որ Վարագավան գյուղի բնակիչ, 29-ամյա Արմեն Ա.-ն փետրվարին Արծվաբերդի անտառտնտեսության Այգեձորի անտառպետությունից ապօրինի կերպով հատել է 10 հաճարենի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա պետությանը պատճառել է 665 հազար 100 դրամի նյութական վնաս:
Կատարվում է քննություն:




























