Ընտրողների նախնական թիվը նվազել է 1841-ով: Մայիսի 5-ի դրությամբ ցուցակում ընդգրկված է եղել 2 մլն 484 հազար 3 ընտրող:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայացրեց ընտրողների ցուցակների, լրացուցիչ ցուցակների կազմավորման հիմունքները:

Նա տեղեկացրեց, որ Ընտրողների ռեգիստրը էլեկտրոնային եղանակով ԿԸՀ է ներկայացրել մարտի 27-ին: Կազմվել է այլ համայնքում հաշվառում ունեցող եւ ընտրության օրը ըստ բնակության վայրի քվեարկելու ցանկություն հայտնած քաղաքացիների լրացուցիչ ցուցակ (15. 399 մարդ), քվեարկության օրը ընտրատեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների լրացուցիչ ցուցակ (1320 մարդ), ստացիոնար բուժման մեջ գտնվող եւ ընտրատեղամաս ներկայանալու հնարավորություն չունեցող եւ բժշկական հաստատությունում քվեարկելու ցանկություն հայտնած (1739 մարդ) ընտրող: ԱԳՆ-ն ոստիկանությանն է ներկայացրել օտար պետություններում դիվանագիտական ծառայություն իրականացրած էլեկտրոնային եղանակով ընտրողների ցուցակը` 238 ընտրող:

Մայիսի 5-ի դրությամբ ցուցակում ընդգրկված է եղել 2 մլն 484 հազար 3 ընտրող: Ընտրությունների առաջին հրապարակված ցուցակի համեմատ 2012 թ. մայիսի 5-ին հրապարակված թիվը նվազել է 1841-ով: Դրանցում առկա են եղել մահացած մարդկանց տվյալներ, սեփականատերերի պահանջով իրենց հասցեի գրանցումից հանելու պահանջներ, ինչպես նաեւ այլ հանգամանքներով: