Հրազդանում ընտրողներին գունավոր գրիչներ են բաժանում: Այդ մասին ահազանգում են «Ժառանգություն» կուսակցությունից:

Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ թիվ 26 ընտրատարածքում` Հրազդանում, որոշ մարդիկ ընտրողներին գունավոր գրիչներ են բաժանում` նրանց քվեարկությունը վերահսկելու համար:

Թիվ 26 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված են պատգամավորի թեկնածուներ անկուսակցական Խաչիկ  Վանուշի Ավետիսյանը,  Լեւիկ Մանուկի Խաչատրյանը (ՀԱԿ), Տիգրան Նապոլեոնի Ղալեչյանը (ՕԵԿ), Մելիք Սարիբեկի Մանուկյանը  (ԲՀԿ):

Հայաստանում ընթանում է 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունը: