Ավան համայնքում ՀՀԿ-ականները մարդկանց ստիպողաբար տանում են ընտրատեղամասեր եւ համոզում են իրենց ձայնը տալ ՀՀԿ-ին: Այդ պատրվակով երթուղուց հանվել են 20 համարի երթուղային տաքսիները: Թաղային հեղինակությունները մարդկանց ստելով համոզում են, որ ընտրախցիկներում տեսախցիկներ են տեղադրված, այդ մասին ահազանգում է iDitord-ը:

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ թիվ 6 ընտրատարածքում՝ «Կայզեր» սուպերմարկետի մերձակայքում, կայանված է «Գազել» մակնիշի ավտոմեքենա, որից ընտրակաշառք են բաժանում. հավաքված են 70-80 մարդ։

Երեւանի 06/16 ընտրատեղամասի ընտրասենյակում կախված Սերժ Սարգսյանի լուսանկարը հանելու շուրջ աղմուկ էր բարձրացել:

Հանձնաժողովի նախագահ Դանիել Իոնաննիսյանը տեղեկացրեց, որ հարցը դրվել է քվերակության եւ չորս կողմ, մեկ դեմ եւ երկու ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշվել է նախագահի նկարը հանել: Նա նաեւ հավելեց, որ այս հարցը ԶԼՄ-ների շնորհիվ լուծվեց: