Գեղարքունիքի մարզի 24/26 ընտրատեղամասում ծեծի են ենթարկել «Բարգավաճ Հայաստանի» եւ ՀԱԿ-ի վստահված անձանց, կոտրել են ՀԱԿ-ի վստահված անձի ատամները, նաեւ տեսախցիկները, որոնք արձանագրել են խախտումները: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին փոխանցեցին, որ այդ ահազանգը ներկայումս ուսումնասիրվում է:

Հարկ է նկատել, որ տվյալ ընտրատեղամասում առաջադրվել են ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը, ՀԱԿ անդամ Սպարտակ Ջիվանյանը եւ անկուսակցական Խորեն Սարգսյանը: