Իրանում հայտարարել են ամերիկա-իսրայելական հարվածի հետևանքով զոհված Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների անցկացման ամսաթվերն ու վայրերը:
Tasnim-ի հաղորդմամբ՝ հրաժեշտի արարողությունները տեղի կունենան հուլիսի 4-ին Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան Մոսալլա մզկիթում:
Ինչպես բխում է հաղորդագրությունից, հրաժեշտի եզրափակիչ արարողությունը և հուղարկավորությունը նախատեսված են հուլիսի 9-ին Մաշհադում: Թաղումը նախատեսվում է իրականացնել Իմամ Ռեզայի դամբարանում:
Կազմակերպիչները հայտնել են, որ միջոցառումների անցկացման մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ:




























