Հայաստանի կառավարությունը 2012-13 թ.թ. կշարունակի փոխհատուցել անապահով խավերին գազի էժան մատակարարումը:
Նշենք, որ 2011 թ. ապրիլի 1-ից անապահով խավերի համար սահմանվել է գազի ցածր սակագին` 100 դրամ մեկ խոր. մետրի համար, 132 դրամի փոխարեն: Ժամկետն ավարտվել է 2012 թ. ապրիլի 1-ին:
Կառավարությունը ուշացումով որոշել է երկարաձգել սույն արտոնությունը` մինչեւ 2013 թ. ապրիլի 1-ը: Հարցը, էներգետիկայի նախարարի ներկայացմամբ, ներառվել է կառավարության մայիսի 10-ի նիստի օրակարգում:
Նշենք, որ 2011 թ. երեք եռամսյակներում «Հայռուսգազարդին» որպես փոխհատուցում տրամադրվել է 543 մլն դրամ: Փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման եւ բարեփոխումների արդյունքում առաջացող շահույթի հաշվին:




























