ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը տարածաշրջան կատարած այցի շրջանակներում չեն ժամանի Հայաստան։

Այսօր նրանք արդեն հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ «Ազերթաջ»-ի տվյալներով, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնահարցի բանակցային ներկայիս փուլը եւ կարգավորման հեռանկարները։

Համանախագահները Բաքու են ժամանել դեկտեմբերի 10-ին, սակայն երկրի ղեկավարության հետ հանդիպել են միայն այսօր։