ԻրանըՖրանսիային և Օմանին թույլ չի տա մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։

Ըստ նրա՝ նեղուցի ականազերծումը Իրանի բացառիկ պատասխանատվությունն է, և որևէ այլ երկրի այդ գործընթացին միանալ չի թույլատրվելու։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր, որ Փարիզն ու Մասկատը պայմանավորվել են գործընկերների հետ համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը և աշխատել լարվածության թուլացման ուղղությամբ։

Ի պատասխան՝ իրանցի դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը «սկզբունքորեն թույլ չի տալիս նման գործողություններ»՝ նշելով, որ տարածաշրջանում իրավիճակը մնում է զգայուն և բարդ։