ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից:
Իր խոսքում, Վահագն Խաչատուրյանն ասաց. «Նախևառաջ ես ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս ՀՀ–ում հերթական համապետական մակարդակով ժողովրդավարական ընտրությունների անցկացման կապակցությամբ։ 2021–ից հետո բոլորը մտածում էին, որ ոչ թե հերթական, այլ արտահերթ ընտրություններ են լինելու, բայց կյանքը ցույց տվեց որ երբ իշխանությունը հստակ մոտեցումներ ունի, ծրագիր ունի, նպատակներ ունի, երբ դրանք իրականացնում է, քաղաքական ու պետական ինստիտուտները աշխատում են և մենք եկել ենք հերթական ընտրությունների հանգրվանին, որը շատ կարևոր էր։
Այս առումով 2026 թվականի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվան է։ Շատ կարևոր էր նաև, որ մեր քաղաքացիները ականջալուր եղան և ակտիվ մասնակցություն ունեցան։ Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, որոնք ակտիվորեն մասնակցեցին ընտրություններին և իրենց ձայնը տվեցին քաղաքական այն ուժին, որը այսօր մեծամասնություն է կազմում պառլամենտում։ Այս առումով ուզում եմ շնորհավորել ձեզ անձամբ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»։


























