Շրջանառվող այն լուրերը, թե Գյումրիի Սայաթ–Նովա փողոցում դանակահարություն է տեղի ունեցել, չի համապատասխանում իրականությանը։ Նշված հասցեից խուլիգանություն կատարելու կասկածանքով 3 անձ ձերբակալվել է և տեղափոխվել համայնքային ոստիկանության բաժին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

ՆԳՆ–ից սակայն չմանրամասնեցին, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել։ Նշենք, որ նախօրեին Սայաթ– Նովա փողոցում մեծ թվով քաղաքացիներ էին հավաքվել, ոստիկանության աշխատակիցներ եւ շտպօգնության մեքենա։

Ավելի ուշ ՆԳն ոստիկանությունհը հաղորդագրություն տարածեց, որում ասվում է. «Հուլիսի 15-ին՝ ժամը 21․10-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում «Աուդի» մակնիշի մեքենայի վարորդի կատարած իրավախախտումն արձանագրելու ժամանակ Շիրակի մարզի գումարտակի պարեկներին են մոտեցել նրա երկու ընկերները։ Նրանք խոչընդոտել են պարեկների օրինական գործողություններին, դրսևորել անհարգալից վերաբերմունք, հնչեցրել վիրավորական արտահայտություններ՝ միաժամանակ խաթարելով բնականոն երթևեկությունը։

Գյումրի քաղաքի բնակիչ 32-ամյա, 41-ամյա և 47-ամյա երեք տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Շիրակի մարզային քննչական վարչություն»։