ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը Իրաքի մայրաքաղաքում իրականացրած հանդիպումներից հետո այցելել է Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար շրջան։ Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Ռոբերտ Գեյթսը Էրբիլ քաղաքում հանդիպել է քրդական շրջանի ղեկավար՝ Մեսուդ Բարզանիի հետ։

Գեյթսը Քիրքուկ քաղաք այցի ժամանակ ասել է, որ Իրաքում անհանգստացնող է արաբ-քուրդ լարվածությունը։ Գեյթսը կոչ է արել քուրդ եւ արաբ ղեկավարներին՝ հասնել լարվածության վերացմանը։ Գեյթսը Իրաքում հանդիպել է նաեւ Իրաքի նախագահ Ջելալ Թալաբանիի եւ վարչապետ Նուրի Էլ Մալիքիի հետ։

ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտնել է, որ ամերիկյան զորքերի Իրաքից դուրս գալու ժամկետների որեւէ փոփոխություն չկա։