ԵՄ-ն խոստացել է ևս 8,3 միլիարդ եվրո տրամադրել Ուկրաինային և հաստատել է մինչև տարեվերջ այդ գումարները Կիևին հատկացնելու վերաբերյալ փաթեթը։ Այս մասին ասված է ԵՄ Խորհրդի տարածած հայտարարության մեջ։

«ԵՄ Խորհուրդը հաստատել է Ուկրաինայի աջակցության ծրագիրը, քանի որ այն հավակնոտ բարեփոխումների ճանապարհային քարտեզ է։ Կիևը պետք է իրականացնի դրանք, նախքան «Ուկրաինայի գործիք» հիմնադրամից նոր հատկացումներ ստանալը։ Այս որոշմամբ 2026 թվականի համար նախատեսվում է լրացուցիչ 8,3 միլիարդ եվրոյի ֆինանսավորում», — նշված է փաստաթղթում։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Բրյուսելի պահանջները նոր բարեփոխումներ են ներառում «կոռուպցիայի դեմ պայքարի» և Ուկրաինայում այսպես կոչված օրենքի գերակայության ոլորտներում։