Այսօր ամը 20.30-ի սահմաններում, դժբախտ պատահար տեղի ուեցավ Ստեփանավանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, քաղաքի Բագեր կոչվող հանդամասում կայծակը հարվածել և սպանել է 1965 թ. ծնված Պարգև Յուրիկի Սերոբյանին: Պարգև Սերոբյանն աշխատել է հովիվ. նրա մարմինը հայտնաբերել է տարածքում գտնվող հովիվներից մեկը:

Նախորդ տարվա այս ժամանակահատվածում Ստեփանավանի տարածաշրջանում ևս կայծակի զոհ էր եղել` Լեջան գյուղում կայծակը սպանել էր տեղացի 26-ամյա հովիվ տղային: