Պարզվել է ժամը 20.30-ի սահմաններում Լոռիի մարզի Ագարակ – Լոռիբերդ ճանապարհին զոհվածների և վիրավորների ինքնությունը (ֆոտոռեպորտաժ): Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի մարզի թղթակիցը, հիվանդանոց են տեղափոխվել 42-ամյա Արա Ադամյանը (Երևան) եւ 34-ամյա Միքայել Ադամյանը (Երեւան): Զոհվել են Դավիթ Գասպարյանը (Երեւան), Արթուր Ալավերդյանը (Երեւան) եւ Դավիթ Փիրումյանը (Տավուշի մարզի Աչաջուր գյուղ): Դեռևս պարզ չէ, թե ով է եղել մեքենայի ղեկին: Բժիշկները երկու վիրավորների վիճակը գնահատում են ծանր:

Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը, ավտովթարը տեղի է ունեցել մայիսի 12-ին` ժամը 20:30-ի սահմաններում: «Հյունդայի»  մակնիշի 93 NV 999 համարանիշով ավտոմեքենան նախնական վարկածով ճանապարհի թաց լինելու պատճառով կորցրել է կառավարումը, թռել 3 մետր բարձրությամբ ծառի վրայով եւ գլխիվայր շրջվել: Երկու վիրավորները տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: