Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում միջնորդները փորձում են վերակենդանացնել հունիսյան փոխըմբռնման հուշագիրը (MoU), SNN գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Հասան Ղաշղավին։
Նրա խոսքով՝ միջնորդները գիտակցում են, որ ներկայում գլխավոր խնդիրը Հորմուզի նեղուցն է, և «կարծիքների փոխանակումը» շարունակվում է։
«Չի բացառվում, որ իրանական կողմը կրկին մեկնի Մասկատ։ Այդպիսին է դիվանագիտության բնույթը, և նման կարծիքների փոխանակումը շարունակվում է կանոնավոր կերպով։ Դա անհրաժեշտ է ազգային շահերի ապահովման համար», - ասել է Ղաշղավին։
Նա նշել է, որ, Իրանի կարծիքով, «կայուն խաղաղությունը չի կարող ապահովվել բացառապես ուժի միջոցով»։





























