Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում ։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում գործող ընկերություններից մեկին պատկանող տարածքում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Shamshyan.com–ը։
Դեպքի վայր են ժամանել Երևանի, Եղվարդի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից։ Այս պահին հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ։
Կայքը հայտնում է, որ տեղում այրվում են բավականին շատ անվադողեր ու խոտածածկ տարածք, իսկ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից։
Պարզվել է, որ մոտ 7000 քմ տարածքում այրվում են խոտածածկույթ, մոտ 30 խմ կուտակած հնամաշ անվադողեր․ ջերմահարվել են պտղատու ծառեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։46-ին։





























