Տավուշի մարզում, այսօր` մայիսի 14-ին, ժամը 18.37-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 18.25-ից մինչեւ 18.35-ի սահմաններում տեղացած կարկուտը վնասել է Այգեհովիտ գյուղի մոտ 100 հա խաղողի այգիներն ու ցանքատարածքները:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարան: Վնասի չափերը ճշտվում են: Տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից կողմից չի վերահսկվում: