Թիվ 34/20 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ա. Հովհաննիսյանը, մայիսի 11-ին, հաղորդում է տվել այն մասին, որ մայիսի 6-ին` ժամը 08:00-ին, «Կենտրոն» հեռուստաընկերության ներկայացուցիչ Հ. Սարգսյանը, մտնելով թիվ 34/20 ընտրատեղամաս, փորձել է քվեախցիկի մոտ տեսախցիկ տեղադրել եւ խախտել քվեարկության գաղտնիությունը:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: