Մայիսի 10-ի երեկոյան Այնթապ գյուղի մի բնակչուհուց ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ոմն Արտակ իր տնից գողություն է կատարել:

Ոստիկանները պարզել են, որ Երեւան քաղաքի բնակիչ ոմն Արտակ գնացել է նշված տունը, հյուրասենյակի պահարանից վերցրել իր կողմից տրված վաճառքի ենթակա գրենական պիտույքները, իսկ նրա հեռանալուց հետո տանտերերը նկատել են, որ դարակից բացակայում են տարբեր ոսկյա զարդեր:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 30-ամյա Արտակ Ա.-ն:

Գողոնն առգրավված է, նախաքննությունը շարունակվում է: