Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը հաստատել է լուրը, ըստ որի, 549-րդ հատուկ մտոհրաձգային գնդի զինծառայող Կարեն Հարությունյանը գերի է ընկել: Նա նշել է, որ այժմ ճշտվում են այդ դեպքի մանրամասները: «Ներկայումս դեպքի հետ կապված ոչ մի կոնկրետ բան հայտնել չեմ կարող: մեր հանձնաժողովը աշխատում է այդ ուղղությամբ»,- ասել է Շահսուվարյանը:

Նշենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, դեպքը տեղի է ունեցել րեկ երեկոյան ժամը 20.30-ին, Հայաստանի հետ սահմանակից Գեդաբեկի շրջանի Մորմոր գյուղի տարածքում: