Մայիսի 15-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության ծառայողները Երեւան քաղաքի Գուլակյան փողոցի թիվ 74 տան մոտից բերման են ենթարկել 30-ամյա Մարգարիտա Ն.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա մայիսի 3-ին հյուրընկալվելով 73-ամյա Ստելլա Բ.-ի տանը՝ գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով 410 հազար դրամի նյութական վնաս:

Կատարվում է  քննություն: