Շվեյցարիայի Աարաու քաղաքում ռեյվի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս հինգը վիրավորվել են, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։

Հրաձգությունը տեղի է ունեցել գիշերը մոտ 02:30-ին Շահեն շրջանի ձիարշավարանի տարածքում, որտեղ անցկացվում էր «Aarau Rave VOL. 7» միջոցառումը։ Դեպքի վայրում իրականացվել է լայնածավալ ոստիկանական գործողություն, իսկ դեպքի վայրի շրջակա տարածքը շրջափակվել է։ Բնակիչներին խնդրել են չմոտենալ այդ շրջանին։

Ոստիկանությունը որոնում է կասկածյալին։ Նրա ինքնությունը և հրաձգության դրդապատճառները դեռևս անհայտ են։ Աարաուն գտնվում է Ցյուրիխից մոտ 46 կմ արևմուտք։