«Հիանալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում»։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։

«Հնդկաստանի և Հայաստանի համագործակցությունը, հավանաբար, զարգացում կունենա պաշտպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերքի, կրթության, դեղագործության և այլ ոլորտներում։

Մենք վստահ ենք, որ առաջիկայում կխորացնենք առևտրային և ներդրումային կապերը»,- նշել է նա։