Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Ժոան Պոնս Սամպիետրոյի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության օրակարգը։

 Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ԵԱՀԿ ԽՎ-ի համագործակցության, ԵԱՀԿ տարածքում անվտանգության, տարածաշրջանում իրավիճակի, ինչպես նաև Ադրբեջան-Հայաստան խաղաղության օրակարգի հարցերը։

Բայրամովը նշել է փոխըմբռնման, վստահության և համագործակցության ամրապնդման համար միջխորհրդարանական երկխոսության կարևորությունը։ Նա զրուցակցին տեղեկացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության օրակարգի վերաբերյալ երկրի դիրքորոշման մասին։