Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը մտադիր էր ժամանել Հայաստան, սակայն ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամը խառնեց բոլոր ծրագրերը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ Ռուսաստանի կառավարության ղեկավարի մտադրությունը դեռ ուժի մեջ է, սակայն այցի ժամկետները դեռ չեն հստակեցվել: «Ճգնաժամի ընթացքում ամեն օր անակնկալներ են ծագում, բայց մտադրությունը, իհարկե, կա»,- նշեց վարչապետը:

Հայաստանի վարչապետն իր ռուսաստանցի գործընկերոջը պաշտոնապես հրավիրել էր Երեւան փետրվարի վերջին, Մոսկվա կատարած այցի ընթացքում: