Եվրահանձնաժողովի խուսափողական դիրքորոշումը Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի սահմանման ժամկետների հարցում անսպասելի չէ․ Բրյուսելը ավանդաբար հավակնորդներից պահանջում է առավելագույն զիջումներ, սակայն ինքն սահմանափակվում է միայն «փայլուն հեռանկարների» մասին հավաստիացումներով։ Այս մասին ТАСС-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Կոնստանտին Կոսաչևը։
«Անկասկած, այս դիրքորոշման մեջ անսպասելի ոչինչ չկա։ Եվրամիության գործելակերպը շատ լավ հայտնի է՝ անդամակցության հավակնորդներից պահանջել առավելագույն հավատարմություն ու զիջումներ՝ դրա դիմաց հատուցելով ոչնչով չպարտավորեցնող «փայլուն հեռանկարների» մասին հավաստիացումներով։ Այնպես որ այս իրավիճակում անսպասելին միայն Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ նման հավաստիացումների նկատմամբ ոչնչով չհիմնավորված վստահությունն է։
Իսկ եթե դա վստահամտություն չէ, ապա անսկզբունքային հաշվարկ է, թե կհաջողվի խաղալ Հայաստանի համար մրցակցող այլ ուժային կենտրոնների հակասությունների վրա՝ բացի Եվրամիությունից։ Չի հաջողվի»,- հավելել է Կոսաչևը։
Եվրամիություն․ Դեռ վաղ է խոսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին





























