ԱՊՀ այլ երկրների համեմատ՝ Հայաստանը ֆինանսաբանկային ոլորտում ակնհայտ առավելություններ ունի։ Այս մասին դեկտեմբերի 14-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Վարչապետի խոսքով, անգամ ճգնաժամի պայմաններում ինքը հույսը չի կորցնում, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային ֆինանսական կենտրոն։ Նմանօրինակ ծրագրերը, Սարգսյանի խոսքով, իրականության վրա են հիմնված։

Ի ապացույց իր խոսքերի՝ կառավարության ղեկավարը բերել է այն փաստը, որ ճգնաժամի պայմաններում ՀՀ կառավարությունը եւ Կենտրոնական բանկը, ի տարբերություն ԱՊՀ այլ երկրների, առեւտրային ոչ մի բանկի ոչ մի դրամ չեն հատկացրել։ «Մեր քաղաքացիները ազատորեն ստացել եւ ներդրել են իրենց ավանդները, փոխանակել իրենց միջոցները այլ փոխարժեքով»։ Այս առումով, Սարգսյանի խոսքով, Հայաստանը բացառություն է եղել։